«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

«Հստակեցվել են Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման աշխատանքների հետագա անելիքները»

«Հստակեցվել են Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման աշխատանքների հետագա անելիքները»
15.10.2015 | 09:58

Կառավարությունում այսօր տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրի հանդիպումը, որից հետո լրագրողների հետ հանդիպման ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, թե վերահաստատվել է պատրաստակամությունն ընդլայնելու և նոր թափ հաղորդելու հայ-իրանական համագործակցությանը, որը հիմնված է երկու ժողովուրդների բարեկամության վրա և ընթանում է փոխադարձ վստահության մթնոլորտում:
«Ամփոփեցինք մեկ տարի առաջ Իրան կատարած մեր այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների ուղղությամբ կատարված աշխատանքները, քննարկեցինք ապագա ծրագրերի վերաբերյալ հարցերի լայն շրջանակ»,- հայտարարեց Հովիկ Աբրահամյանը՝ հավելելով, որ գոհունակություն է հայտնվել Իրանի միջուկային ծրագրերի շուրջ կայացած բանակցությունների դրական արդյունքների և ձեռք բերված բանակցությունների վերաբերյալ, վստահություն հայտնելով, որ դրանք կծառայեն ի շահ տարածաշրջանի անվտանգության և կայուն զարգացման: Վարչապետը նշեց, որ բանակցությունների ընթացքում քննարկված հարցերը վերաբերում էին առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանը, էներգետիկայի ոլորտի ծրագրերին, տրանսպորտային ենթակառուցվածքներին, գյուղատնտեսության ոլորտում փոխգործակցության հեռանկարներին, ինչպես նաև հումանիտար ոլորտին առնչվող հարցերին:
«Մանրամասն անդրադարձանք Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման աշխատանքներին։ Հաշվի առնելով նշված ծրագրերի կարևորությունը, փաստեցինք, որ կառուցման աշխատանքներն արդեն մեկնարկել են և դրանք կավարտվեն 2018-ին»,- նշեց Հովիկ Աբրահամյանը՝ հավելելով, որ հստակեցվել են Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման աշխատանքների հետագա անելիքները և Իրանի հետ սահմանամերձ բնակավայրերի գազի բաշխման ցանցի կառուցման ծրագրերի ընթացքը:

Դիտվել է՝ 616

Մեկնաբանություններ